Ուռուցքաբանություն
Նյարդերը և քաղցկեղը
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային տրանսֆորմացիայի վտանգը:
Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի մասնագետները հայտնաբերել են շատակերության նախահակվածության գենը`CPE (Carboxypeptidase E), որն ակտիվանում է հիպոթալամուսի նեյրոններում և դրանց վրա ազդում են ինսուլինը և լեպտինը:
Հորմոններն ազդում են կենտրոնական նեյրոնների վրա, ներառելով տրանսկրիպցիոն գործոնը` սպիտակուց, որը պատասխանատու է գեների ՙհաշվարկի համար: Մկների մոտ այդ պրոտեինի գենի անջատումը հանգեցրել է CPE ֆերմենտի ակտիվության բարձրացմանը` «միացնելով» MSH` մելանոցիտը խթանող հորմոնի և բետա-էնդորֆինի գենը, որը ուղեղային բնական անալգետիկ է, կարգավորում է էներգափոխանակությունը, ինչպես նաև «հաճույքի» հորմոնը, որն ստացվում է, մասնավորապես, սննդից: Մկների մոտ, որոնց պահել են ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգով և դրանք մեծ քաշ են հավաքել, նվազել է CPE մակարդակը: Եթե դրա գենի ակտիվությունը հիպոթալամուսի աղեղնաձև միջուկի բջիջներում մի քիչ ավելացրել են, ապա սննդի պահանջի և էներգիայի ծախսման միջև անհամապատասխանություն է առաջացել: Գիտնականները ենթադրում են, որ անհամապատասխանության իրենց «մկային» մոդելը հնարավորություն կտա մշակել դեղամիջոցներ` CPE-ի ակտիվացման շնորհիվ քաշի կորստի համար:
Գեների հաշվարկի գործոնների ակտիվությունը հանգեցնում է գենոմային պրոֆիլի փոփոխությանը, այսինքն գեների խմբի միացմանը, որը տեղի է ունենում քրոմատինի կամ քրոմոսոմային սպիտակուցների քրոմոսոմային մակարդակով վերադասավորման արդյունքում: Այդ վերադասավորման մեջ մեծ դեր են խաղում գիստոնները և ֆոսֆատազաները, ինչպես նաև պոլիկոմբի (Polycomb) սպիտակուցները, որոնք պատասխանատու են, մասնավորապես, սաղմի զարգացման համար: Այժմ առանձնահատուկ գեներին, որոնք նույնիսկ լռության վիճակում են գտնվում, կարելի է «դիմել» նուկլեազի ֆերմենտների օգնությամբ, որոնք հագեցված են «ցինկային մատիկներով», և հնարավորություն են տալիս անհրաժեշտ թիրախները ստույգ գտնել: Այս ամենը հրատապ է դարձել վերջին ժամանակներս, երբ հայտնաբերվել են առանձնահատուկ թիրախներ, որոնք կառավարում են ամենատարբեր բջիջների զարգացումը, մասնավորապես, նյարդային բջիջների: Իսկ ֆոսֆատազայի ֆերմենտներն էներգիա պարունակող ֆոսֆատային խմբերը տեղափոխում են դեպի այս կամ այն պրոտեիններ, դրանով կարգավորելով վերջիններիս ակտիվությունը:
Նյարդային բջիջներում հայտնաբերվել է ֆոսֆատազա (PTP), որը կապում է քոնդրոիտինսուլֆատպրոտեոգլիկանները (CSPG), որոնք հանդիսանում են ռեգեներացվող ակսոնների բնական պաշարիչներ: Ֆերմենտի ակտիվությունը բարձրանում է վնասված նյարդային ելունների տեղում, իսկ նրա գենի միացումը նպաստում է ակսոնների հիանալի ռեգեներացիային կրծողների մոտ ողնուղեղի փորձարարական վնասվածքից հետո: Ռեգեներացիան պահանջում է Neuro սպիտակուցի կողմից կառավարվող նյարդային բջիջների դիֆերենցման համակարգերի ակտիվացում: Դրա թիրախն է հանդիսանում մեկ այլ սպիտակուցի` կոմպլեքսինի (Complexin) գենը, որը, մասնավորապես, արգելակում է նեյրոնների «մասնագիտացումը»: Բայց ակսոնների ռեգեներացիայի գործընթացում գլխավոր է հանդիսանում KLF (Kruppel-Like Factor) ընտանիքին պատկանող պրոտեինը, որը մակածված պլյուրիպատենտային ցողունային բջիջների (iPS)ստացման չորս գործոններից մեկն է: Բայց, ի տարբերություն օրգանիզմի բջիջների ՙհակառակ՚ զարգացման փորձերի, որոնց արդյունքում դրանք իրենց հատկություններով մոտենում են սաղմնային ցողունային բջիջներին, նեյրոններում, ինչպես պարզել են Մայամիի համալսարանի մասնագետները, KLF-ն հանդիսանում է ակսոնների աճի գլխավոր պաշարիչը: Այդ ընտանիքին պատկանող գեների մուտացիան, որն հանգեցնում է դիֆերենցման խանգարմանը և անվերահսկելի ճեղքմանը, հայտնաբերվել են տարբեր ուռուցքներում: Նյարդային համակարգի բջիջները համարվում են առավելագույն դիֆերենցվածներ, որը լիովին վերացնում է դրանց ճեղքման հնարավորությունը, այդ պատճառով էլ նախկինում կարծում էին, որ նեյրոնները չեն վերականգնվում: Փոքրիկ մոլեկուլների ստեղծումը, որոնք իրենց դերն ունեն բարդ մոլեկուլային խմբերի աշխատանքում, թույլ է տալիս հուսալ, որ ապագայում ոչ միայն ողնուղեղի ակսոնների արդյունավետ ռեգեներացիա կլինի:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն